Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Ինչո՞ւ է առավոտյան ձայնը խռպոտ լինում. news.am

Ինչո՞ւ է առավոտյան ձայնը խռպոտ լինում. news.am

Առավոտյան արթնանալիս մեր ձայնը սովորաբար խռպոտ է լինում: Ոմանց դա դուր է գալիս, ոմանք էլ պարզապես օրվա այդ պահին չեն ցանկանում խոսել: Իրականում մեր վաղորդյան խռպոտ ձայնի համար մի քանի պատճառներ գոյություն ունեն:

 

Առավոտյան խռպոտ ձայնը չպետք է շփոթել ձայնալարերի խնդրի կամ էլ բորբոքված  կոկորդի պատճառով առաջացած խռպոտության հետ: Այն լավ գիշերային հանգստի անխուսափելի արդյունք է: Քնելու ընթացքում մեր կոկորդի հյուսվածքները հեղուկ են հավաքում: Այն նաեւ մեր աչքերին ստիպում է ուռչել, երբ արթնանում ենք: Քնած ժամանակ ձայնալարերի չօգտագործումը եւս նպաստում է լորձի առաջացմանը: Քնելու ընթացքում բերանով շնչող մարդիկ արագորեն չորացնում են իրենց ձայնալարերը: Լորձի բացակայությունը խոչընդոտում է մեր ձայնալարերի միասին շարժվելուն, որն էլ ստեղծում է ձայնի նորմալ կամ ավելի բարձր մակարդակը:  Սրանք առաջնահերթ պատճառներն են:

 

Ստամոքսաթթվի հոսքը դեպի կերակրափող եւս առավոտվա խռպոտ ձայնի պատճառ կարող է լինել: Քնելուց առաջ շատ ուտելը կամ կծու սնունդը կարող է սաստկացնել այս խնդիրը: Գլուխը բարձր պահած քնելը եւս մեկ լուծում է: Մասնագետները խորհուրդ են տալիս նաեւ առավոտյան լիմոնի հյութով սենյակային ջերմաստիճանի երկու բաժակ ջուր խմել: Ընդ որում, այն պետք է խմել նախքան առավոտյան թեյը կամ սուրճը, որոնք կարող են կոկորդն էլ ավելի չորացնել: Առավոտյան ցնցուղի տաք եւ խոնավ օդը եւս կարող է հանգստացնել կոկորդի մկանները:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. araratnews.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ